Ալիևը զանգահարել է Պուտինին

Հունիսի 3-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Ինչպես հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը, քննարկվել են ռուս-ադրբեջանական համագործակցությանն առնչվող հարցեր և տարբեր մակարդակներով ապագա շփումները։

Ադրբեջանական կայքերը հեռախոսազրույցի մանրամասներ չեն հաղորդում՝ նշելով միայն, որ Ալիևը զանգահարել է Պուտինին։

Մեկնաբանել