Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը դիմեց Ռոբերտ Քոչարյանին:
Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը, դիմեց Ռոբերտ Քոչարյանին
Post navigation
Posted in:
Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը դիմեց Ռոբերտ Քոչարյանին:
Մայիսի 10-11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը երկօրյա բանակցություններում պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ։ «Նախարարները ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարները և նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ»,- նշվում է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում: Այցի ընթացքում նախարարներն առանձին և եռակողմ ձևաչափով հանդիպել են Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։
OC Media Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը անհանգստություն է առաջացրել Աբխազիայում․ ընդդիմադիր գործիչները մտավախություն ունեն, որ օրենքի նախագիծը ազդարարում է ռուսամետ քաղաքականության փոփոխություն, ինչն էլ կարող է հանգեցնել Ռուսաստանի կողմից Աբխազիան լքելուն։ Ապրիլին Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծի վերականգնման դեմ բողոքի ցույցերի մեկնարկից հետո, Աբխազիայի մի քանի ընդդիմադիր գործիչներ աջակցություն են հայտնել Վրաստանում ցուցարարներին՝ ասելով, որ Վրաստանում օրենքի ընդունումը կարող է ուղղակիորեն ազդել Աբխազիայի վրա: Երկուշաբթի օտարերկրյա գործակալների մասին օրենքը ռեպրեսիվ անվանած ֆեյսբուքյան իր գրառման մեջ նախկին ընդդիմադիր պատգամավոր և «Ախյացա» հասարակական շարժման ղեկավար Ախրա Բժանիան պնդել է, որ օրինագիծը նշանակում է ռուսամետ արտաքին քաղաքականության փոփոխություն Թբիլիսիում, ինչը կարող […]
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 10-ին Երևանի Հանրապետության հրապարակում հանրահավաքին անդրադարձավ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների (Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան), այլ երկրների (Ռուսաստան) հետ կապված լինելու պնդումներին։ «Անընդհատ ասում են՝ կապված եմ այս կամ այն անձի հետ, անընդհատ փորձում են երկրորդ նախագահի հետ կապել, որոշներն էլ փորձում են երրորդ նախագահի հետ կապել։ Ես չեմ հասկանում, էս մարդիկ այդքան վախեցա՞ծ են երկրորդ նախագահից, թե՞ ինձնից են վախեցած, չեմ հասկանում։ Փորձում են կապել անձերի, մեծ երկրների հետ՝ մոռանալով, որ հենց իրենք են այդպիսին եղել։ Ինձ համար բոլոր նրանք, ովքեր մեր նպատակին, հայկական օրակարգին ծառայելու են կոչված, այդ […]
Հրապարակում հավաքելով 31 700 ցուցարարի՝ չի կարելի պահանջել երկրի վարչապետի հրաժարականը, որին ընտրել է ավելի քան 680 000 քաղաքացի, ասում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Ջուլհակյանի խոսքով՝ ընդդիմությունը թող նախ երկխոսի հասարակության, հետո իշխանության հետ: Ջուլհակյանը բողոքի գործողություններն անվանում է հեղաշրջման ձախողված փորձ: * Ըստ Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի հաշվարկի՝ մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում հավաքված է եղել 31 700 հոգի։ Ըստ հանրահավաքի կազմակերպիչների՝ այդ թիվն էապես ավելի է եղել։
Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը և հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այս մասին ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, հաղորդում է «Արմենպրես»-ը։ «Եվրոպական միությունը աջակցում է խաղաղության և նորմալացման գործընթացներին տարածաշրջանում։ Եվրամիության առաքելության ներկայությունը Հայաստանում վկայում է հենց այդ մասին։ Հայկական կողմից հայ-ադրբեջանական սահմանին առաքելության ներկայությունը օգնել է նվազեցնել լարվածությունը և բարելավել անվտանգությունը մարդկանց համար»,- ասել է նա։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Կովկասում առաջատար պետությունը Ադրբեջանն է, և բոլորը պետք է այդ փաստի հետ հաշվի նստեն, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։ «Այսօր միայն մեր պահանջով Ղազախի չորս գյուղ մեզ է վերադարձվում։ Սրանից հետո էլ է այդպես լինելու։ Այստեղ խոսքի իրավունքը մերն է, և Կովկասի առաջատար պետությունը՝ տնտեսական, քաղաքական և ռազմական առումով, Ադրբեջանն է»,- նշել է նա այսօր Շուշի կատարած այցի ընթացքում։ «Ղազախի օկուպացված հողերի վերադարձը, մեր պայմաններով սահմանազատումն ու սահմանագծումը մեր հերթական հաղթանակն է»,- ասել է Ալիևը։ Ալիևն սպառնացել է Հայաստանին փոխանցվող զենքերի հարցով։ «Մեր քաղաքականությունը հիմնված է միջազգային իրավունքի և արդարության վրա։ Եթե այսօր […]