Ինչ է նշանակում Էրդողանի պարտությունը Ստամբուլում․ զրույց թուրքագետ Հայկ Գաբրիելյանի հետ

Կիրակի օրը Ստամբուլում կայացած քաղաքապետի կրկնակի ընտրություններում հաղթել է ընդդիմադիր, Թուրքիայի հիմնադիր Աթաթուրքի հիմնադրած Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուն։ Մարտին նա ընդամենը 13 000 քվեի առավելությամբ էր հաղթել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակից, նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմին։ Էրդողանը հասավ նրան, որ նշանակվեցին նոր ընտրություններ։ Այս անգամ Իմամօղլուն հաղթեց 700 000 քվեի առավելությամբ։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է թուրքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանի հետ։

Մեկնաբանել