Տավուշում տեղի ունեցած վթարի հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել

Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել. այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում Բաղանիս գյուղի մոտ տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի հարևանությամբ ГАЗ 66 մակնիշի ՊՆ 6710 Շ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է. բոլոր 11 վիրավորները պայմանագրային զինծառայողներ են:

Մեկնաբանել