Մահացել է Ժակ Շիրակը

86 տարեկան հասակում մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը, հաղորդում է Ֆրանսպրեսը՝ վկայակոչելով Շիրակի ընտանիքի անդամներին։

Ժակ Շիրակը Ֆրանսիայի նախագահն է եղել 1995-2007 թվականներին։

Ժակ Շիրակը Հայաստան է այցելել 2006-ին։

1998-ին Ժակ Շիրակը անձնական նախաձեռնություն էր դրսևորել Ղարաբաղյան բանակցություններին աջակցելու համար։ Այս մասին իր հուշերում գրում է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

Մեկնաբանել