Բուսաբանականի նոր խճակամարը

Սեպտեմբերի 28-ին Տեռակոտա ստուդիայի և անհատների միջոցով Երևանի բուսաբանական այգում տեղադրվեց խեցեգործական կամարը։ 

Կամարը կառուցվել է բարեգործական նպատակներով՝ որպես նվեր Բուսաբանական այգուն։ Կամարի կառուցմանը մասնակցել է շուրջ 100 հոգի՝ երեխաներ և մեծահասակներ։ Այն ամբողջությամբ խճանկարապատ է։ Ամեն խճանկարի հատիկը իր վրա կրում է մեկ բույսի դրոշմ։