Նարդի՝ հօգուտ բաց հասարակության

Ի պատասխան «Բաց հասարակության հիմնադրամների» հայաստանյան գրասենյակի կամ «Սորոսի գրասենյակի» դեմ շաբաթներ տևած ցույցերի, սեպտեմբերի 30-ին գրասենյակի դիմաց են հավաքվել կազմակերպության շահառու քաղհասարակության ներկայացուցիչները։ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն ու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը որոշել են գրասենյակի դիմաց նարդի խաղալ՝ պնդելով, որ դա հասարակական տարածք է, և իրենք նույնպես իրավունք ունեն իրենց ազատ ժամանակն անցկացնել այդտեղ։ Բարսեղյանն ու Սաքունցը, անդրադառնալով գրասենյակի դեմ պարբերաբար հարձակումներին, գրասենյակի աշխատողների նկատմամբ ճնշումներին, ասացին, որ կառավարությունն ու ոստիկանությունը չպետք է անտարբեր մնան կատարվող իրադարձություններին։ «Ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու այդ մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը»,- պնդում են նրանք։ Ակցիային աջակցելու էին եկել քաղհասարակության այլ ներկայացուցիչներ։

ԲՀՀ այցելեցին նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանը և Արթուր Հովհաննիսյանը։

Մեկնաբանել