Վաղը Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գախարիան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան։

Ինչպես հաղորդում է վարչապետի պաշտոնական կայքը, դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա Հայաստանի և Վրաստանի վարչապետների առանձնազրույցը, այնուհետև՝ ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո երկու երկրների վարչապետները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Այցի ընթացքում Գիորգի Գախարիան հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Վրաստանի վարչապետը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուհաշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Անցյալ շաբաթ Գիորգի Գախարիան այցելել է Ադրբեջան: Դա նրա առաջին օտարերկրյա այցն էր։

Մեկնաբանել