Հայաստանը 15 միլիոն դոլար է խոստացել Գլոբալ ֆոնդին

Հայաստանը 15 միլիոն դոլարի հանձնառություն է տվել ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ ֆոնդին (The Global Fund to Fight AIDS, Tuberculosis and Malaria): Այս մասին նշված է Գլոբալ ֆոնդի համալրման վեցերորդ համաժողովի հանձնառությունների փաստաթղթում։ Համաժողովը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-10-ին՝ Լիոնում։

Հայաստանի խոստացած 15 միլիոն դոլարը հավասար է Բելգիայի հանձնառությանը, մինչդեռ հարևան Վրաստանը զրո հանձնառություն է վերցրել, Թվիթերում նկատել է մի հայ օգտատեր։

Ռուսաստանը ևս զրո հանձնառություն ունի։ Ադրբեջանը խոստացել է 20 միլիոն դոլար, Հունաստանը՝ 60 000 դոլար, Ուկրաինան՝ 50 000 դոլար, Չինաստանը՝ 18 միլիոն դոլար։

Գլոբալ ֆոնդի Լիոնում տեղի ունեցած դրամահավաքին ակտիվ աջակցություն է ցուցաբերել Ֆրանսիան։

ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ ֆոնդը (կամ՝ Գլոբալ ֆոնդը) միջազգային ֆինանսական և գործընկերային կազմակերպություն է, որի նպատակն է նշված հիվանդությունների դեմ պայքարի համար ներգրավել և ներդնել լրացուցիչ միջոցներ՝ աջակցելու ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին։ Միջազգային այս կազմակերպությունը գործունեությունն սկսել է 2002թ․։ Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը ֆոնդի առաջին մասնավոր դոնորն է։

Մարիա Եղիազարյան

Լուսանկարը՝ Sciencemag.org կայքից

Մեկնաբանել