Վարդան Սրմաքեշը հետաքրքրված է Երևանում մետրոյի նոր կայարանի կառուցմամբ 

Աջափնյակում նոր մետրոյի կայարան կառուցելու և այնտեղ ներդրում կատարելու հեռանկարով հետաքրքրված է շվեյցարահայ գործարար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշը։ 

Սիվիլնեթի հետ զրույցում Սրմաքեշն ասաց, որ ինքը հետաքրքրված է այդ ծրագրով․

«Կա կառավարություն, կա շինարար, ես էլ հետաքրքրված եմ, աշխատում ենք, որ այդ հարցը լուծենք։ Պիտի որ շահութաբեր լինի, կարևոր է, որ այդ կայարանը աշխատի»։ 

Երևանի քաղաքապետարանը հայտարարել է Աջափնյակում մետրոյի նոր կայարան կառուցելու նախագծի մասին։ Մետրոյի թունելային հատվածը հիմնվել է  խորհրդային տարիներին, սակայն կայարանի շինարարությունը վերջնականացնել չի ստացվել։ Քաղաքապետարանը նոր կայարանի կառուցումը դիտարկում է որպես բիզնես ծրագիր։

Վարդան Սրմաքեշը տեղեկացրել է, որ շինարարական նոր ծրագրեր է սկսելու Գյումրիում։ 

Տե՛ս նաև՝ Երևանի քաղաքապետի խոսնակը հրապարակել է մետրոյի նոր կայարանի էսքիզը

Մկրտիչ Կարապետյան, Փարիզ