Դիզվառելիքի շուկայում կան նոր խաղացողներ, շաքարի շուկայում կենտրոնացվածությունն իջել է

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանին ներկայացնում է մրցակցության իրավիճակը ապրանքային շուկաներում։ Ըստ նրա՝ ՏՄՊՊՀ-ն այժմ չի գնում կտրուկ քայլերի տարբեր ապրանքային շուկաներում իրավիճակի փոփոխության ուղղությամբ, ավելի շատ ուղերձներ է հղում, որ տնտեսվարողները գործեն բարեխիղճ մրցակցության դաշտում: Սակայն, ըստ նրա, միջամտությունը չի ուշանալու և լինելու է շատ խիստ, եթե տնտեսվարող սուբյեկտները չփոխեն իրենց վարքագիծը։

#Հարցազրույց

Մեկնաբանել