Թուրքիայի պատասխանատվություն և հատուցում՝ ճանաչումից հետո․ զրույց Նորա Յովսէփեանի հետ

ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը, հետևելով ստորին՝ Ներկայացուցիչների պալատին, ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Ինչպես հնարավոր եղավ իրականություն դարձնել ամերիկահայության տարիների պայքարը, արդյոք ճանաչումը ենթադրում է, որ ԱՄՆ նախագահը Ապրիլ 24-ի իր ուղերձում կօգտագործի ավելի պատշաճ բառապաշար, որն է լինելու պայքարի հաջորդ հանգրվանը․ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Նորա Յովսէփեանի հետ։
#Հարցազրույց

Մեկնաբանել