ԱՄՆ-ը լեգիտիմ իրավունք ունի պաշտպանելու իր քաղաքացիներին․ Վրաստանի ԱԳ նախարար

Վրաստանը դատապարտում է Բաղդադում ԱՄՆ դեսպանատան դեմ հարձակումները։

«Մենք դատապարտում ենք վերջին բռնությունը, Բաղդադում ԱՄՆ դեսպանատան դեմ սադրիչ հարձակումը։ ԱՄՆ-ը լեգիտիմ իրավունք ունի պաշտպանելու իր քաղաքացիներին։ Այժմ դիավանագիտության և լարվածությունը թուլացնելու ժամանակն է»,- Թվիթերում գրել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիդ Զալքալիանին։

Հունվարի 3-ին ամերիկյան ավիահարվածների արդյունքում Բաղդադում սպանվել է Իրանի գլխավոր ռազմական ստրատեգներից Ղասեմ Սոլեյմանին, ինչի արդյունքում ծայրաստիճան սրվել են ԱՄՆ-Իրան հարաբերությունները։ Ամերիկյան ավիահարվածին նախորդել էր Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա ցուցարարների հարձակումը։

Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ խորը մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

#CivilNet #News

Մեկնաբանել