Ոստիկանությունը բերման է ենթարկել Նարեկ Մալյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանին

Ոստիկանությունն այսօր բերման է ենթարկվել «Ադեկվադ» քաղաքական միաբանության հիմնադիրներ Կոնստանտին Տեր-Նակալյանին, Արթուր Դանիելյանին, Նարեկ Մալյանին և այլ անդամների՝ զենք-զինամթերք պահելու կասկածանքով։

Ոստիկանությունում երեք ժամ մնալուց և դուրս գալուց հետո Նարեկ Մալյանը հայտարարել է, թե «անիմաստ գործողություն է» եղել ոստիկանության կողմից։

«Պատրաստ եմ ամեն օր ձերբակալվել, պառկել ասֆալտին»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Մալյանը։

Նա նշել է, թե անգամ բանակի տոնական օրը հաշվի չեն առել իրեն բերման ենթարկելու համար։ «Անլուրջ, իրականում որևէ իմաստ չուենցող գործողություններով են զբաղված՝ մարդկանց պառկեցնեն փողոցում իրենց քաղաքական հայացքների համար, նկարահանեն, բերեն արձանագրեն, երեք ժամվա ընթացքում բաց թողնեն»,- ասել է նա։

«Այս մեթոդիկայով իշխանությունները ոչ մի բանի չեն հասնի։ Հակառակը, ավելի կկոշտացնենք մեր հռետորաբանությունը»,- ասել է նա։

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել Նարեկ Մալյանին։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Նարեկ Մալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով:

 #CivilNet #News