Եթե անհրաժեշտություն լինի, քարոզարշավը կընդհատենք. Նիկոլ Փաշինյան

Եթե անհրաժեշտություն լինի, քարոզարշավը կընդհատենք. այսօր Ջերմուկում քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս պահին ինչ խնդիր կա՝ ես երեկ երեկոյան ասել եմ այդ խնդրի մասին։ Եթե կլինի ավելի մեծ խնդիր և ավելի մեծ ռիսկ, դրա մասին կասեմ։ Հիմա, ինչպես ընդունված է, բոլոր շփված մարդկանց շրջանակը պարզվում է, և ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ»,- ասաց Փաշինյանը։

«Այո»-ի քարոզարշավի ընդհատման հնարավորության վերաբերյալ հարցին ի պատասխան Փաշինյանը նկատեց․ «Այս պահին, տեսնում եք, որ շարունակվում է։ Եթե անհրաժեշտություն կծագի ընդհատել, կընդհատենք, քանի դեռ չենք ընդհատել, ուրեմն՝ նման անհրաժեշտություն չկա»։

Քարոզարշավի հնարավոր ընդհատման մասին հարցով ՍիվիլՆեթն այսօր դիմեց «Այո»-ի քարոզչական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանին։ Վերջինս նշեց, որ այս պահին նման քննարկումներ չկան։

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել