Սահմանադրական հանրաքվեն հետաձգվում է․ Նիկոլ Փաշինյան

Ապրիլի 5-ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հետաձգվելու է․ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովի հատուկ նիստին՝ ի պատասխան Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի։

Վարչապետը նշեց, որ արտակարգ դրության պայմաններում հանրաքվե տեղի չի կարող ունենալ։ Նա ասաց, որ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ քան 50 օր և ոչ ուշ քան 65 օրվա ընթացքում պետք է անցկացվի հանրաքվեն։

Դա նշանակում է, որ հանրաքվեն պետք է տեղի ունենա հունիսի 24-ից մինչև հուլիսի 9-ը ընկած ժամանակահատվածում։

#CivilNet #News

Մեկնաբանել