Կորոնավիրուս․ վարակվածների թիվը հասավ 45-ի

«Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է: Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 45 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած»,- Ֆեյսբուքում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Առողջապահության նախարարությունը ևս հաղորդագրություն է տարածել․

«Մարտի 16-ի, ժամը 22:00-ի դրությամբ Հայաստանում իրականացվել է կորոնավիրուսային հիվանդության 694 հետազոտություն, որից 45-ը՝ դրական արդյունքով։ Նրանցից ոմանք արդեն իսկ մեկուսացած անձինք են, իսկ մնացածի շփման շրջանակը պարզվում է։ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին հոսպիտալացված է 87 հիվանդ:

Ըստ Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի` մարտի 16-ի, ժամը 18:00 դրությամբ աշխարհում գրանցվել է 173551 հաստատված դեպք: Չինաստանից դուրս աշխարհի 153 երկրում գրանցվել է 92474 դեպք»:

#CivilNet #News