Բանակցում ենք զբոսաշրջիկների հետ, որ չեղարկելու փոխարեն հետաձգեն այցը Հայաստան․ հյուրանոցատեր

Բանակցում ենք զբոսաշրջիկների հետ, որ չեղարկելու փոխարեն հետաձգեն իրենց այցը Հայաստան, ասում է Picnic հյուրանոցային ցանցի համահիմնադիր Արտաշես Մելքումյանը։ Picnic ցանցում ներկայացված հյուրանոցներից են, օրինակ, City hotel-ը և City Centre Hotel-ը։

Զբոսաշրջությունը, հյուրանոցային բիզնեսը կորոնավիրուսի պանդեմիայից ամենաշատ տուժող ոլորտներից է։ Հայաստանի հյուրանոցները, որ մեկ-երկու ամիս առաջ լեցուն էին և ունեին բազմաթիվ ամրագրումներ գարնան ու ամառվա ամիսների համար, փակուղային վիճակում են հայտնվել։

«Շատ են վնասները, որովհետև հյուր չկա, ամեն ինչը հիմնված է զբոսաշրջիկի գալու, check in լինելու, գումար վճարելու վրա։ Հիմա, որ զբոսաշրջիկ չկա, շատ է վնասը ոլորտում։ Բոլոր ընկերություններում հաստատ նույն վիճակն է»,- ասում է Մելքումյանը։

«Շատ են վնասները, որովհետև հյուր չկա, ամեն ինչը հիմնված է զբոսաշրջիկի գալու, check in լինելու, գումար վճարելու վրա։ Հիմա, որ զբոսաշրջիկ չկա, շատ է վնասը ոլորտում։ Բոլոր ընկերություններում հաստատ նույն վիճակն է»,- ասում է Մելքումյանը։Մելքումյանն ասում է, որ իրենց աշխատակիցների մի մասը տնից է աշխատում․ «Բանակցում ենք զբոսաշրջիկների հետ, որպեսզի չեղարկելու փոխարեն հետաձգեն Հայաստան այցը։ Աշխատակիցների մյուս՝ հյուրերի սպասարկմամբ զբաղվող մասը, չի աշխատում։ Հյուրերի 90 տոկոսը չեղարկել է պատվերները։ Չեն չեղարկել միայն մի քանի ռուսաստանցի զբոսաշրջիկներ, որոնք արդեն իսկ Հայաստանում էին»։

«Դե տենց շատ օգնություն չենք ակնկալում, կառավարությունն էլ է դժվար վիճակում։ Պետք է ինչ-որ հարկային արտոնություններ տա, ժամանակավորապես, օրինակ՝ աշխատակիցների աշխատավարձերի մի մասը հոգա, եկամտահարկը կրճատի։ Ինչ-որ սենց բաներ կարող են անել»,- ասում է Արտաշես Մելքումյանը։

․․․

«Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա» ՀԿ-ն մարտի 16-ին դիմել է կառավարությանը՝ խնդրելով ոլորտի տնտեսվարող սուբյեկտների հարկային պարտավորությունները հետաձգել։ Ըստ ասոցիացիայի՝ դա ստեղծված իրավիճակում կարող է վճռորոշ քայլ լինել որոշ հյուրանոցների սնանկացումից փրկելու համար, ինչպես նաև օգնություն Հայաստանի ամբողջ հյուրանոցային ոլորտին։ Նամակում նշվում է նաև, որ զբոսաշրջությունը, լինելով Հայաստանում գերակա ոլորտ, կարևորագույն նշանակություն ունի տնտեսության երկարաժամկետ զարգացման, ինչպես նաև բարձր տնտեսական աճ ապահովելու համար։

«Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան» վկայաբերում է Վրաստանի օրինակը, որտեղ զբոսաշրջային ոլորտի ընկերությունների համար առաջիկա չորս ամիսներին հարկային և պարտադիր այլ վճարների պարտավորությունները հետաձգել են։

Լուսինե Վարդանյան

Մեկնաբանել