92 դրական դեպքերի մեծամասնությունը ի սկզբանե գտնվել է կասկածելի գոտում. Թորոսյան

Ապրիլի 1-ին կատարված փորձանմուշների արդյունքում ունենք մեծ թիվ՝ 92 դրական դեպք, որոնց մեծամասնությունը ի սկզբանե գտնվել է կասկածելի գոտում. կառավարության ապրիլի 2-ի նիստում նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա հայտնեց, որ այս պահին կա 16 հաստատություն, որտեղ պահվում են թե՛ դրական, բայց թեթև վիճակում գտնվող պացիենտները, թե՛ վարակակրի հետ շփված քաղաքացիները:

Մեկնաբանել