Կորոնավիրուսի դեմ պայքարի համար հաշվին փոխանցվել է ավելի քան 1 մլրդ դրամ

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին ապրիլի 22-ի ժամը 20։00-ի դրությամբ մուտքերը կազմել են 1 032 684 502 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 3 871:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել էր, որ ստացված միջոցները օգտագործվելու են բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման վրա։

Մեկնաբանել