Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը՝ 210, մահացել է 8 մարդ

Հունիսի 1-ի առավոտյան դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 210 նոր դեպք, մահացել է 8 մարդ, առողջացել է 16-ը։ Բացասական թեստերի քանակը 393 է։

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 9402
Առողջացածներ – 3402
Փաստացի բուժվողներ -5896
Ընդհանուր թեստեր – 58668
Մահվան ելքեր – 139
Մահվան ելքեր այլ պատճառով –55

Մահացած 8 դեպքի վերաբերյալ հրապարակվել է հետևյալ տեղեկատվությունը․ պացիենտները եղել են 81 (տղամարդ), 63 (տղամարդ), 65 (տղամարդ), 73 (կին), 82 (կին), 67 (տղամարդ), 81 (տղամարդ), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Մեկնաբանել