Հունաստանի պետպարտքը կրճատվել է 23,8%-ով

Մինչ այդ մասնավոր ներդրողները համաձայնել են դուրս գրել պարտքի միայն մի մասը՝ €106 մլրդ-ը։ Գումարները նրանք պատրաստ են ստանալ անվանական արժեքի 53,5% դիսկոնտով և մարման ժամկետը մինչև 30 տարի երկարաձգելու պայմանով։ Հաշվի առնելով մարման ժամկետի երկարաձգումը և նոր պարտատոմսերի տոկոսադրույքների նվազեցումը՝ դուրսգրման արդյունավետ ծավալը կազմել է մինչև 75%։

Ներկայում Հունաստանի պարտքի մոտ 75%-ը եվրոգոտու երկրների և Արժույթի միջազգային հիմնադրամի ձեռքում է, որոնք հետագա վարկավորման փոխարեն Աթենքից պահանջում են բարեփոխումների անցկացում։