Սաակաշվիլին 2011-ին վաստակել է $34,7 հազ

Փաստաթղթի համաձայն՝ անցած տարի Սաակաշվիլի եկամուտները կազմել են $34,7 հազ., ֆրանսիական Societe General բանկում նրա ընթացիկ հաշիվը ավելացել €9 հազ.-ով՝ կազմելով €39 հազ.։

Սաակաշվիլիի՝ «Վրաստանի բանկ»-ի աշխատավարձի հաշվեհամարին հայատարարագրի հրապարակման պահի դրությամբ եղել է $26 հազ.։

Վրաստանի նախագահը Կվարելիում հողատարածքի գնման վրա ծախսել է $33 հազ., իսկ տան շինարարության վրա՝ $28 հազ.

Նախորդ տարիներին Սաակաշվիլին Թբիլիսում բնակարան էր գնել, որը գրանցված է առաջին տիկին Սանդրա Ռուլոֆսի անվամբ, ինչպես նաև հողատարածք Մցխեթի շրջանում։