Ջերմուկում չինացիներն ունեն մեծ առավելություն

Ջերմուկում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան պրի մրցաշարի 9-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը սև խաղաքարերով զիջեց ռուս Նադեժդա Կոսինցևային և մնաց 4 միավորով:

Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Լիլիթ Մկրտչյանը, սպիտակ ֆիգուրներով չկարողացավ առավելության հասնել Չինուհի Ջու Վենջունի նկատմամբ: Շախմատիստուհիները 40-ական քայլ հետո համաձայնեցին կիսել միավորը: Լիլիթը նույնպես իր ակտիվում 4 միավոր ունի:

Լուֆեյ – Ժաո Հու 1։0
Կովալևսկայա – Հոու Յիֆան 0։1
Ն. Կոսինցևա – Դանիելյան 1։0
Լահնո – Խուրցիձե 0,5։0,5
Մունգունտուլ – Կոներու 0,5։0,5
Մկրտչյան – Յու Վենջուն 0,5։0,5

1. Հոու Յիֆան` 6,5 մ

2. Յու Վենջուն` 6,0 մ

3. Ռուան Լյուֆեյ` 5,5 մ

4. Կատերինա Լահնո` 5,0 մ

5. Նադեժդա Կոսինցևա` 5,0 մ

6. Ժաո Հու` 4,5 մ

7. Համփի Կոնեյրու` 4,5 մ

8. Էլինա Դանիելյան` 4,0 մ

9. Լիլիթ Մկրտչյան` 4,0 մ

10. Մունգուտուլ Բատկույագ` 3,5 մ

11. Եկատերնա Կովալևսկայա` 3,0 մ

12.Նինո Խուրցիձե` 2,5 մ

Մեկնաբանել