Վճարովի և բարեգործական երթուղիներն այլևս իրար չեն խանգարի. ՏԿՆ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ուղևորափոխադրումներով զբաղվող «Քինգ դե լյուքս» և «Տրանս կոմֆորտ» տրանսպորտային կազմակերպությունների և Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի գործունեության միջև ծագած հակասությունների հարցով, նախարարության կողմից ուսումնասիրությունների և բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի հետ աշխատանքները կազմակերպելու այնպես, որ բարեգործությունը ծառայի հանրության շահերին, իսկ կանոնավոր ուղևորափոխադրումների բնականոն ընթացքը չխաթարվի։

Հիշեցնենք, որ Աբովյան-Երևան վճարովի երթուղիների վարորդները բողոքի ակցիա էին կազմակերպել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով իրականացվող բարեգործական երթուղիների դեմ` պնդելով, որ այդ երթուղիների պատճառով իրենք ուղևորներ չեն ունենում:

Մեկնաբանել