Աշխարհի ամենաշահութաբեր ընկերությունը ռուսական «Գազպրոմն» է. Forbes

2011թ. արդյունքներով՝ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը համաշխարհային տնտեսության ամենաշահութաբեր ընկերությունն է, գրում է ամերիկյան Forbes հեղինակավոր հանդեսը։

Անցյալ տարի «Գազպրոմը» ստացել է $44,46 մլրդ-ի շահույթ՝ այս ցուցանիշով առաջ անցնելով 2010թ. առաջատար ամերիկյան Exxon Mobil ընկերությունից, որը 2011թ. ունեցել է $41,6 մլրդ-ի շահույթ: Վարկանիշի երրորդ տեղում չինական Industrial and Commercial Bank of China բանկն է՝ $32,2 մլրդ տարեկան շահույթով։

Նշենք, որ հունիսի վերջին, բաժնետերերի տարեկան ժողովում «Գազպրոմ» ԲԲԸ-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել էր, թե Ռուսաստանի գազային հսկան երկու տարի անընդմեջ շահույթի ծավալով աշխարհի առաջատարն է, արդյունահանման ծավալով՝ երկրորդը խոշորագույն նավթագազային ընկերությունների ցանկում։

«Գազպրոմ» ԲԲԸ-ն աշխարհի խոշորագույն գազային ընկերությունն է, որի գազատրանսպորտային համակարգը ձգվում է 160 հազ. կմ է։

Մեկնաբանել