Քրիստոնեությունը շարունակում է մնալ ամենատարածված կրոնը աշխարհում

Երկրագնդի բնակչության մեծ մասը՝ մոտ 6 մլդ մարդ, կրոնական որևէ ուսմունքի հետևորդ է։ Այսպիսի եզրահանգման են եկել ամերիկյան Pew Research Centre հետազոտական կենտրոնի փորձագետները, հաղորդում է BBC-ն։

Ուսումնասիրելով բնակչության մարդահամարի տվյալներն ու իրականացնելով սոցհարցումներ ավելի քան 200 երկրում՝ փորձագետները պարզել են, որ քրիստոնեությունը նախկինի պես մնում է ամենատարածված կրոնը։ Իրեն քրիստոնյա է համարում 2,2 մլրդ մարդ։

Երկրորդ տեղում մուսուլմաններն են․ իսլամ է դավանում 1,6 մլրդ հավատացյալ։

Հինդուիստ է իրեն համարում մոտ 1 մլրդ մարդ, բուդդիստ՝ 500 մլն։

Մեկնաբանել