Էրդողանը պատրաստ է ներողություն խնդրել Ուլուդերեի դեպքերի համար

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստ է ներողություն խնդրել Ուլուդերեում տեղի ունեցած սպանությունների համար, հաղորդում է «Ակօսը»` վկայակոչելով թուրքական հեռուստաընկերություններին:

«Դերսիմի իրադարձությունների համար ներողություն խնդրեցի, եթե անհրաժեշտ լինի, Ուլուդերեի դեպքերի համար էլ ներողություն կխնդրեմ»,- ասել է Էրդողանը:

Մյուս կողմից` նա նշել է, որ պետք է սպասել քաղաքացիական և զինվորական դատարանների որոշմանը` չբացառելով, որ հնարավոր է` քաղաքացիական հագուստով ահաբեկիչներ են եղել:

Հիշեցնենք, որ 2011թ. դեկտեմբերի 28-ին թուրքական F-16 ռազմական ինքնաթիռները ռմբակոծել էին թուրք-իրաքյան սահմանին գտնվող Ուլուդերե բնակավայրը, որի հետևանքով 34 խաղաղ քուրդ բնակիչ էր սպանվել: Քրդերը չեն հավատում պաշտոնական Անկարայի այն պնդմանը, թե թուրքական կողմը PKK-ի զինյալների հետ շփոթելով է օդային հարված հասցրել:

Մեկնաբանել