Նշանակվել է ՊՆ առաջին բանակային կորպուսի հրամանատար

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գեներալ-մայոր Կամո Աղաջանյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով գնդապետ Տիգրան Փարվանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատար՝ հինգ տարի ժամկետով:

Մեկնաբանել