Ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, 1-3 աստիճանով կտաքանա

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմին­դա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի ավտոմեքենաների համար, իսկ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենա­ների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Meteo-tv-ի տվյալներով՝ ՀՀ հարավային մարզերում ցերեկը կդիտվի նաև օդի ջերմաստիճանի զգալի նվազում 4-6 աստիճանով: Այլ շրջաններում կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ: Կդիտվի օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացում, առայժմ կտաքանա 1-3 աստիճանով: Տեղ-տեղ հնարավոր է քամի մինչև 15մ/վրկ արագությամբ:

Մեկնաբանել