Կարմիր խաչի ներկայացուցիչներին դեռ չի հաջողվել հանդիպել գերեվարված զինվորի հետ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռ չեն հանդիպել Ադրբեջանում գերեվարված հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի հետ: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասացին ԿԽՄԿ-ի մամուլի ծառայությունից:

«Շարունակվում են երկկողմանի գաղտնի բանակցությունները Ադրբեջանի իշխանությունների հետ` գերեվարված զինվորի հետ կապված հարցերի շուրջ»,- ասացին ծառայությունից:

Արցախի պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը` ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով մոլորվել էր առաջնագծում և սխալմամբ անցել Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածք: Օգոստոսի 12-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որում Ինջիղուլյանը հարցազրույց էր տալիս ադրբեջանական ANS հեռուստաալիքին:

Մեկնաբանել