Google-ը $258 մլն ներդրում է կատարել տաքսիների Uber ծառայության համար

Google ընկերության Google Ventures ներդրումային ստորաբաժանումը, որը մասնագիտացված է զարգացման նախնական փուլում գտնվող ստարտափներում կատարվող ներդրումներում, $250 մլն գումար է ներդրել Uber ընկերության մեջ, հաղորդում է Financial Times-ը (FT):

Uber-ը տրամադրում է երթուղային տաքսիների պատվիրման և վճարման ծառայություններ:

Նախկինում Uber-ում ներդրումներ են կատարել նաև այլ ընկերություններ, օրինակ, մասնավոր TPG ընկերությունը, և այսօր Uber –ի կապիտալը կազմում է $3,5 մլրդ:

Google-ի աղբյուրները նշում են, որ Google Ventures ստորաբաժանումը հանդիսանում է խոշորագույն ներդրող ընթացիկ ներդրումային փուլում, Uber-ով հետաքրքրված է նաև Google-ի գլխավոր տնօրեն (CEO) Լարի Փեյջը:

FT-ն հաղորդում է, որ Uber-ի գլխավոր տնօրենի` Թրեվիս Կալանիկայի խոսքով, վերոնշյալ ներդրումները կօգնեն ԱՄՆ-ի Սան-Ֆրանցիսկոյում տեղակայված Uber-ին հանդես գալ նոր շուկաներում:

Uber բջջային ծրագիրը գործում է ավելի քան 40 քաղաքում, այդ թվում՝ Նյու-Յորքում, Լոնդոնում, Մեխիկոյում և Սինգապուրում: Նշենք, որ որոշ երկրներում երթուղային տաքսիների վարորդներն ու իրավապահ մարմինները դժգոհ են Uber-ից և փորձում են սահմանափակել վերջինիս օգտագործումը:

Մեկնաբանել