Ռուսաստանում բացվել են վերջին տարիների խոշորագույն նավթահանքերը

Խանտի-Մանսիական ինքնավար շրջանում բացվել է երկու խոշոր նավթահանք, որոնց նավթային ընդհանուր պաշարները կազմում են 48 միլիոն տոննա, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով Ռուսաստանի բնական պաշարների նախարարության հաղորդագրությանը:

Հանքավայրերից մեկի պաշարները կազմել են 33 միլիոն տոննա: Սա վերջին երկու տարում բացված խոշորագույն հանքավայրն է:Մյուս բացված հանքավայրն ունի 15 միլիոն տոննա նավթի պաշար:

Բնական պաշարների նախարար Սերգեյ Դոնսկոյը հայտարարել է, որ նոր հանքավայրերի որոնման ժամանակ կիրառվել են նորարարական մեթոդներ: Նա նաև ընդգծել է, որ նմանատիպ խոշորագույն հանքավայրերի հայտնաբերումը վկայում է, որ տարածաշրջանի ածխաջրածնային պաշարներն ամենևին էլ սպառված չեն:

2013թ. արդյունքներով Ռուսաստանում նավթի պաշարների աճը կազմել է 688 մլն տոննա: Համեմատության համար՝ արդյունահանվել է մոտ 520 միլիոն տոննա: Ըստ բնական պաշարների նախարարության գնահատականների՝ Ռուսաստանին պաշարները կբավականացնեն 30 տարի, պայմանով, եթե արդյունահանման ծավալները շարունակեն լինել ներկայիս մակարդակում:

Մեկնաբանել