Ադրբեջանական կողմը երկու զոհ է տվել

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության օպերատիվ տվյալների համաձայն` մայիսի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ ՊՆ-ից, հրադադարի ռեժիմի խախտման ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10 000 կրակոց:

Հրադադարի ռեժիմի վերոհիշյալ խախտումներից բացի` հակառակորդը մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ:

«ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների աչալրջության ու զգոնության շնորհիվ հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը կասեցվել է և նրանք հետ են շպրտվել ելման դիրքեր: Ըստ նախնական տվյալների` ադրբեջանական կողմը տվել է առնվազն 2 զոհ և 1 վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը ունեցել է մեկ կորուստ»,- ասված է ԼՂՀ ՊՆ տարածած հաղորդագրությունում:

Մեկնաբանել