ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մամուլի քարտուղարը տարածել նրա հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությունների մասին։

«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական միջազգային սահմանի երկայնքով փոխհրաձգությունների, այդ թվում ծանր սպառազինության կիրառման մասին հաղորդագրություններով, որոնք, ինչպես հաղորդվում է, հանգեցրել են մարդկանց մահվան:

Գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ և ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից:

Գլխավոր քարտուղարն ի գիտություն է ընդունել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահների այսօր արված հայտարարությունը և վերահաստատում է իր լիակատար աջակցությունը այդ վտանգավոր իրավիճակի կարգավորման և բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի ձգձգվող հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ նրանց ջանքերին»:

Մեկնաբանել