Սերգեյ Բագրատյանը դուրս է գալիս ԲՀԿ խմբակցությունից

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԱԺ նախագահին ուղղված գրությամբ հայտնել է, որ ցանկանում է դուրս գալ ԲՀԿ խմբակցությունից։ Այդ մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը։

Սերգեյ Բագրատյանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր է 2017-ից։ Նա եղել է նաև Վայոց ձորի մարզպետ։ Դիմումը հետ չվերցնելու դեպքում ԲՀԿ-ում կմնա 30 պատգամավոր։