Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններն անհանգստացնում են Փարիզին․ Ֆրանսիայի խորհրդարանում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը Ժան-Իվ Լը Դրիանը։
Նախարարը նշել է անհանգստության երեք պատճառ․ առաջինը՝ 2016-ի քառօրյա պատերազմից հետո սա առաջին լայնամասշտաբ բախումն էր, երկրորդ՝ մարտերը տեղի են ունեցել ոչ թե Լեռնային Ղարաբաղում, այլ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, երրորդ՝ իրավիճակը բարդացնում է առողջապահական ճգնաժամը երկրներում, հատկապես Հայաստանում՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված։
Նախարարը շեշտել է՝ Ֆրանսիայի իշխանությունը կարծում է, որ հակամարտությունը պետք է կարգավորել միայն խաղաղ ճանապարհով, իսկ Փարիզը ամեն ջանք կգործադրի քաղաքական լուծման հասնելու համար։
«Հույս ունեմ՝ դա հնարավոր է իրականացնել»,- հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը։
Անի Փայտյան