Շուրջ 145 մլրդ դրամ գումար ենք ներարկել տնտեսություն. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի կառավարությունն օգոստոսի 12-ի դրությամբ կորոնավիրուսի սոցիալ-տեսական հետևանքների չեզոքացման 22 միջոցառումների շրջանակում շահառուններին հասանելի է դարձրել 144,5 մլրդ դրամ գումար․ այս մասին կառավարության այսօրվա նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ սոցիալական միջոցառումների շրջանակում ծախսվել է 26,2 մլրդ դրամ, տնտեսական միջոցառումների շրջանակում՝ 17,5 մլրդ դրամ, ևս 19,9 մլրդ դրամ փոխառու միջոցներ են տրամադրվել: «Այսինքն՝ մենք տրամադրել ենք բանկերին, որ նրանք լավ պայմաններով վարկավորեն գյուղատնտեսության ոլորտը, բիզնեսը և այլն»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ աջակցությունը տրամադրվել է նաև սուբիսիդավոումների տեսքով:

«Տնտեսական միջոցառումների շրջանակում, այսինքն՝ կառավարության ձեռնարկած խրախուսական միջոցառումների արդյունքում բանկերը մոտ 92,8 մլրդ դրամ փոխառու միջոցներ են տրամադրել բիզնեսին: Արձանագրենք, որ այս թվերը ներառյալ, ըստ էության 144,5 մլրդ դրամ ներարկել ենք տնտեսություն այս ճգնաժամային շրջանում»,- նկատեց վարչապետ Փաշինյանը:

Վարչապետի կարծիքով՝ դա բավական շոշափելի գումար է Հայատսանի չափանիշներով: