Հաստատվել է կորոնավիրուսի 196 նոր դեպք, 3 մարդ մահացել է

Հայաստանում սեպտեմբերի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 196 նոր դեպք, 224 մարդ առողջացել է: Մահացել է 3 մարդ։ Բացասական թեստերի թիվը 1696 է: Դրական է կատարված թեստերի 10,3 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 44 271
Առողջացածներ – 38 855
Փաստացի բուժվողներ -4 258
Ընդհանուր թեստեր – 211 281
Մահվան ելքեր – 887
Մահվան ելքեր այլ պատճառով –271

Մահվան դեպքերը

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 70 (կին), 70 (կին) և 58 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 271 է:

Արցախ

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 4 նոր դեպք: Վարակակիրներից 2-ը Իվանյան համայնքից են, 1-ը՝ Մարտակերտ, 1-ն էլ Ստեփանակերտ քաղաքից են: Բոլոր վարակակիրները նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից են և գտնվում էին մեկուսացման մեջ:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 299 մարդու մոտ, որից 265-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 32, ընդհանուր մեկուսացված է 56 քաղաքացի:

Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 5-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 261 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 11 158 փորձանմուշի հետազոտություն:

Արցախի տեղեկատվական շտաբը նաև հայտնում է, որ սեպտեմբերի 2-ին Արցախի պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանի ստորագրած նոր որոշման համաձայն՝ Մարտունու շրջանի Նոր Շեն համայնքում կիրառվել են ելքի և մուտքի ժամանակավոր սահմանափակումներ։

ԱՀ ոստիկանության կողմից տեղադրվել են անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով։

Մեկնաբանել