Արցախում լիբանանահայերի հաստատման հարցով Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել է Մինսկի խմբին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային կազմակերպություններին՝ Արցախում լիբանանահայ ընտանիքների հաստատման առնչությամբ՝ այն որակելով «ապօրինի վերաբնակեցում»։

Բաքուն պնդում է, թե Հայաստանը, վարելով «ապօրինի վերաբնակեցման քաղաքականություն, փորձում է ավելացնել հայերի թվաքանակը գրավված տարածքներում»։

Ադրբեջանը միջազգային հանրությանը կոչ է անում «գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի կառավարությանը պատասխանատվության ենթարկելու համար»։

***

Վերջերս Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հաղորդեց, որ երկու լիբանանահայ բժիշկների ընտանիքներ բնակության են տեղափոխվել Արցախ՝ Շուշի քաղաք։

«Բեյրութի աղետալի պայթյունից հետ Արցախը ոչ միայն հումանիտար օգնություն ուղարկեց Լիբանան, այլև շարունակաբար իրականացնում է հանգանակություն լիբանանահայության կարիքների համար: Համայնքին հատկացվել է 25 մլն ՀՀ դրամ:

Միևնույն ժամանակ Արցախի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ պատրաստակամ են 100-150 հայրենադարձ ընտանիքներ ընդունել»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել