Ազատման դիմումներ՝ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում․ ի՞նչ են պահանջում բժիշկները

Հոկտեմբերի 1-ին ավարտվում է պրոֆեսոր Ռ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի աշխատանքային պայմանագիրը, որը չի երկարացվելու․ այս մասին տեղեկացրել է առողջապահության նախարարությունը։ Այս ամենին հետևել են Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանի և մի շարք աշխատակիցների ազատման դիմումները։ Նրանք բաց նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ընթացք տալ տվյալ որոշման վերանայմանը՝ հնարավորություն ընձեռելով շարունակել «ոլորտի զարգացմանն ուղղված անավարտ ծրագրերը»։

Առողջապահության նախարարությունն անդրադարձել է կենտրոնի բժիշկների ազատման դիմումներին ու բաց նամակին՝ նշելով, որ «ազնիվ չէ շահարկել պացիենտների առողջությունը․ ուղղակի լրացել է տնօրենի աշխատանքային պայմանագրի ժամկետը»։

Մեկնաբանել