Գիշերվա ընթացքում շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները

Արցախի Պաշտպանության բանակը հաղորդում է, որ գիշերվա ընթացքում ճակատային գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսային ուղղություններում շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները:

ՊԲ-ի ստորաբաժանումների ձեռնարկած հակագրոհի արդյունքում հակառակորդին պատճառվել է կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ, իսկ ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր:

Մեկնաբանել