Վարդենիսի գյուղերը հրետակոծվում են․ Արծրուն Հովհաննիսյան

Վարդենիսի գյուղերն են հրետակոծվում այս պահին. այս մասին հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ավելի վաղ Հովհաննիսյանը միասնական տեղեկատվական շտաբում հայտարարեց՝ Վարդենիսի ուղղությամբ հակառակորդը կիրառել է ԱԹՍ-ներ և օդուժ։ Վերջինը կիրառվել է մարտական ուղղություններով։

Վարդենիսում հակառակորդի գործողությունների հետևանքով զոհեր ու վիրավորներ չեն եղել. «Իրավիճակն արագ է փոխվում, շուտով ՊԲ-ն գիշերային մարտերի մասին ավելի մանրամասն կհաղորդի»,-հայտարարել է նա։

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը նշել էր, որ հակառակորդի այս գործողությանը նախորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապատեղեկատվությունը, թե, իբր, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Վարդենիսի շրջանից հրթիռակոծել են Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը։ Այսպիսով, փաստորեն, հակառակորդը փորձել է հող նախապատրաստել հիմնավորելու համար իր հետագա գործողությունները։

Մեկնաբանել