Հաստատվել է կորոնավիրուսի 406 նոր դեպք, 6 մարդ մահացել է

Հայաստանում հոկտեմբերի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 406 նոր դեպք, 222 մարդ առողջացել է: Մահացել է 6 մարդ։ Բացասական թեստերի թիվը 1 926 է: Դրական է կատարված թեստերի 17,4 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 53 083
Առողջացածներ – 44 932
Փաստացի բուժվողներ -6 859
Ընդհանուր թեստեր – 309 945
Մահվան ելքեր – 990
Մահվան ելքեր այլ պատճառով –302

Մահվան դեպքերը

Առողջապահության նախարարությունից մահվան դեպքերի վերաբերյալ տեղեկացնում են, որ պացիենտները եղել են 63 (կին), 75 (կին), 85 (տղամարդ), 69 (տղամարդ), 68 (տղամարդ) և 53 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Մեկնաբանել