✓Ադրբեջանը վերջին երկու ամսվա ընթացքում Թուրքիայից գնել է 77 մլն դոլարի սպառազինություն
✓Ադրբեջանում COVID 19-ի քողի ներքո ճանապարհներ են փակվում
✓Ադրբեջանն ու Թուրքիան ձգտում են տեղեկատվական միասնական հարթակի
-
Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրում է Նոր Կալեդոնիայում անկարգություններին աջակցելու մեջ
Այթան Ֆարհադովա, OC Media Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրել է Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող և ֆրանսիական տարածք համարվող Նոր Կալեդոնիայում Ֆրանսիայի տիրապետության դեմ անկարգություններին աջակցելու մեջ: The Guardian պարբերականը մեջբերել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինին, որն ասել է, որ դա «իրականություն է»: «Ցավում եմ, որ Կալեդոնիայի անկախության կողմնակիցներից ոմանք գործարք են կնքել Ադրբեջանի հետ։ Դա անվիճելի է»,- ասել Դարմանինը: Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Բաքվի նախաձեռնող խումբը հինգշաբթի տեսահամաժողով է կազմակերպել, որին, ի համերաշխություն Նոր Կալեդոնիայի բնիկների, մասնակցել են «անկախության համար պայքարող շարժումների» ներկայացուցիչներ Նոր Կալեդոնիայից, Ֆրանսիական Պոլինեզիայից, Ֆրանսիական Գվիանայից, Մարտինիկայից, Գվադելուպայից և Կորսիկայից, որոնք բոլորն էլ ֆրանսիական անդրծովյան տարածքներ […]
-
Արցախցիների բնակապահովության ծրագիր․ դրական և բացասական կողմերը
Արամ Թադևոսյան Մասիսի 16-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին։ Նշվում է, որ ծրագրից բխող կարգը կհաստատվի մինչև հունիսի 15-ը, այսինքն բազմաթիվ մանրամասներ դեռ հայտնի չեն։ Այն, ինչ մինչ այժմ հրապարակված է, թույլ է տալիս մի շարք հետևություններ անել։ Առաջինը, որ անհրաժեշտ է ընդգծել՝ կառավարությունը հրաժարվել է աջակցության գումարի մի մասը շահառուների կողմից ժամանակի ընթացքում պետությանը վերադարձնելու գաղափարից (շահառու ընտանիքի աշխատունակ տարիքի անդամների կողմից)։ Երկրորդ էական փոփոխությունը՝ նախկինում քննարկված տարբերակի համեմատությամբ, մեկ շնչի հաշվով աջակցության գումարի առավելագույն չափի ավելացումն է մինչև 5 մլն դրամ, ինչպես նաև հավաստագրի իրացումից հետո մնացած գումարի (առավելագույնը 11 […]
-
Ժաննա Անդրեասյանը Թուրքիայի իր պաշտոնակցի հետ քննարկել է Անիի կամրջի
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքիայի իր պաշտոնակցի հետ քննարկել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցը։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանի և Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմետ Նուրի Էրսոյի հանդիպումը կայացել է մայիսի 17-ին՝ Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային կոնֆերանսի շրջանակում: «Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի, նախարարներն ընդգծել են մշակութային համագործակցության նպաստը: Նախարարները նաև մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։ Անիի կամրջի վերականգնման շուրջ համաձայնությունը ձեռք էր բերվել է 2023-ի փետրվարին՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում։
-
Գորայք, Սիսիան․ աշխատանք չկա, ջահել չկա
Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Գորայք գյուղն է։ 1980-ականներին կառուցված գյուղը օր օրի դատարկվում է։ Գյուղում արդեն եկամտաբեր չէ անասնապահությամբ զբաղվելը, քանի որ կաթի ու մսի գնանկում է նկատվում։ Տեղաբնակները վաճառում են անասուններն ու հեռանում այլ բնակավայրեր՝ աշխատանք փնտրելու։
-
Եվրախորհրդի նախարարների կոմիտեն ողջունել է սահմանազատման գործընթացը
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ողջունել է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը։ Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը տեղեկացնում է, որ մայիսի 17-ին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժամանակ ընդունված որոշմամբ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ «Լիակատար աջակցություն է արտահայտվել խաղաղության գործընթացին՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման սկզբունքների, ինքնիշխանության հարգման, սահմանների անքակտելիության և ուժի չկիրառման սկզբունքների վրա: Ողջունվել է սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Նշյալ արձանագրումն արտացոլվել է «Ռեյկյավիկի հռչակագրի իրականացման» նպատակով «Միավորված մեր արժեքների շուրջ» խորագրով ընդունված որոշման տեքստում, որն ունի պարտադիր իրավական ուժ անդամ երկրների համար»,- նշել է Բադալյանը։ Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի էր […]
-
Բագրատ սրբազանը հանդիպել է ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչների հետ։ Լրագրողների հետ զրույցում նաև տեղեկացրել է, որ հանդիպմանը ՀԱԿ-ից չորս հոգի են ներկա եղել, այդ թվում՝ ՀԱԿ փոխնախագահներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը։ Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկա չի եղել հանդիպմանը։ Հարցին, թե ՀԱԿ-ը կո՞ղմ է վարչապետի հրաժարականի պահանջին, սահմանազատման ներկա գործընթացի դադարեցմանը, սրբազանը պատասխանել է. «Այս հանդիպմանը դրա մասին ասելու խնդիր նույնիսկ չի եղել: Իրենք բազմաթիվ հեռուստաելույթներով, հրապարակային հայտարարություններով արտահայտել են իրենց կարծիքը։ Քննարկվել են գործընթացների վերաբերյալ, իրենց կեցվածքի, դիրքորոշման վերաբերյալ հարցեր։ Բացի դա, մենք որոշակի երկար տարիների բարեկամություն ունենք, […]
-
Կառավարության՝ արցախցիների բնակապահովման ծրագիրն արդյունավետ չի լինելու․ Հայկ Խանումյան
Հայկ Խանումյան 2023-ի սեպտեմբերի 19-ի կեսօրին սկսեց Ադրբեջանի հարձակումն Արցախի Հանրապետության բնակավայրերի վրա։ 2022-ի դեկտեմբերի 12-ից բլոկադայի մեջ գտնվող Արցախը հյուծված էր լուրջ դիմադրության համար։ 24 ժամ անց Արցախի պաշտոնական աղբյուրները հայտնեցին հանձնվելու մասին, և հրետակոծությունը ու հրաձգությունը դադարեց։ Սեպտեմբերի 24-ից սկսվեց արցախցիների զանգվածային բռնատեղահանումը Հայաստանի Հանրապետություն։ Հոկտեմբերի սկզբին Արցախի գրեթե ամբողջ բնակչությունն արդեն տեղափոխվել էր ՀՀ բնակավայրեր։ Բռնի տեղահանության ամբողջ ընթացքում ՀՀ իշխանությունները մոբիլիզացրին իրենց ռեսուրսները՝ մարդկանց ընդունելու և առաջնային կարիքները հոգալու համար։ Սահմանային բնակավայրերում պետական, տարածքային և տեղական մարմինները, հարյուրավոր կամավորներ և տարբեր կազմակերպություններ հոգում էին տեղահնվածների առաջնային կարիքները, ուղորդում նրանց։ Զուգահեռ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում տեղադրված […]