Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է ԼՂ հակամարտությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման:

«Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի խնդրի շուրջ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև երկխոսության հարցերը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման» – ասել է Պեսկոովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Խորհրդակցության մասնակիցները նաև կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ներկա վիճակի մասին», – հավելել է նա: