Ադրբեջանի ղեկավարությունն անկարող է կատարել իր պարտավորությունները․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ադրբեջանական իշխանությունները ի վիճակի չեն կատարելու իրենց ստանձնած պարտավորությունները, քանի որ խախտելով քաղաքացիական և ոչ ռազմական օբյեկտներին հարվածները դադարեցնելու մասին պայմանավորվածությունները, շաբաթ առավոտյան սկսել են ռմբակոծել Ստեփանակերտ և Շուշի քաղաքները Ղարաբաղում:

«Չնայած քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածներ չհասցնելու ձեռք բերված համաձայնությանը, վաղ առավոտից Ադրբեջանը վերսկսել է Շուշիի և Ստեփանակերտի ռմբակոծությունները: Ադրբեջանի ղեկավարությունն անկարող է կատարել իր պարտավորությունները, և Արցախի խաղաղ բնակչությունը նրա գլխավոր թշնամին և նպատակն է», – գրել է Փաշինյանը Twitter-ում։

Հոկտեմբերի 30-ին Ժնևում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն էր տարածել, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են մի շարք քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ, այդ թվում՝ դիտավորյալ հարվածներ չհասցնել  քաղաքացիական բնակչությանը և ոչ ռազմական օբյեկտներին: