SOAD-ը նոր երգեր է թողարկել ի պաշտպանություն Արցախի

System Of a Down ռոք խումբը, որը բաղկացած է ազգությամբ հայերից, 15 տարվա ընթացքում առաջին անգամ նոր երգեր է թողարկել, որոնք նվիրված են արցախյան պատերազմին։

«Մենք` որպես System Of a Down, 15 տարվա մեջ առաջին անգամ նոր երաժշտություն ենք թողարկել։ Դա անելու ժամանակը հիմա է, քանի որ մենք չորսով [խումբը բաղկացած է չորս հոգուց] չափազանց կարևոր բան ունենք ասելու աշխարհին՝ որպես միասնական ձայն։ Մեր երկու երգերը խոսում են լուրջ ու սարսափելի պատերազմի մասին, որն իրականացվում է մեր մշակութային հայրենիքների՝ Արցախի և Հայաստանի դեմ։ Ադրբեջանում Ալիևի ու Թուրքիայում Էրդողանի կոռումպացված ռեժիմները ոչ միայն ուզում են Արցախն ու Հայաստանը իրենցը դարձնել, այլ անմարդկային ու վայրի ձևով կատարում են ցեղասպանական գործողություններ՝ իրենց նպատակին հասնելու համար»,- նշված է խմբի հայտարարությունում։

SOAD-ի նոր երգերից ստացված հասույթն ուղղվելու է Հայաստան համահայկական հիմնադրամին։

Մեկնաբանել