LIVE․ Ի՞նչ ապագա ունի հայ-թուրքական երկխոսությունը

Հայաստանում Ֆրանսիական համալսարանում կազմակերպվել է գիտաժողով, որը կրում է «Ի՞նչ ապագա ունի հայ-թուրքական երկխոսությունը։ Հիշատակի հարցերի և միջազգային հարաբերությունների խաչմերուկում» խորագիրը։

Բանախոսներն են՝ Տալին Փափազյան՝ Փարիզի Սիանս-Պո համալսարանի դասախոս և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի գիտաշխատող; Ֆիլիպ Կալֆայան՝ իրավաբան և Փարիզ 2 համալսարանի Մարդու իրավունքների կենտրոնի ավագ գիտաշխատող; Ժան-Ֆրանսուա Պերուզ՝ Ստամբուլի Անատոլիական հետազոտությունների ֆրանսիական ինստիտուտի տնօրեն; Ալի Բայրամօղլու՝ քաղաքագետ, Ստամբուլի Կուլտուր համալսարանի դասախոս; Վահրամ Տեր-Մաթևոսյան՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս; Թաթուլ Հակոբյան՝ լրագրող։ Քննարկումը վարում է Սեդա Մավյանը՝ Nouvelles d’Armenie հանդեսի թղթակից։