ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ԱՎԱՐՏԸ․ Հայաստանը 25 տարի անց․ հիմա՞ ինչ. Օր 2

Խորհրդային Միության փլուզումից 25 տարի անց Հայաստանի քաղաքացիները, փորձագետներն ու հետազոտողները նույն հարցն են տալիս՝ հիմա՞ ինչ։ Ջանալով ավելին հասկանալ վերջին քառորդ դարից և փնտրելով առաջ շարժվելու ուղիներ՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը ներկայացնում է երկու քաղաքներում անցկացվող գիտաժողովը՝ վերնագրված «Անցման ավարտը․ վերակազմակերպվելով Խորհրդային Միության փլուզումից քառորդ դար անց»։